Skip to content Skip to footer
Միակ փրկությունը՝

հավատալ Հիսուս Քրիստոսին և դառնալ առ Աստված

Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Հովհ. 3.16

Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա:
Հովհ. 3.36

Նորություններ

Միությունը եվ ժողովուրդը

Միության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություննրին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Միությունը եվ այլ կրոնները

Մենք խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության և հարգանքի կոչ ենք անում տարբեր կրոնական համոզմունքների հետևորդների, բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխարհայացքային ընտրությունը:

Քարոզներ

Մշակույթ, գիտություն եվ կրթություն
Ժամանակակից գիտությունը (հումանիտար և բնական) գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի թյուր համոզմունք, որ գիտությունը կարող է զարգանալ հոգևոր-բարոյական սկզբունքներից անկախ: Մարդկային նորմալ կյանքի վերածննդի համար հարկավոր է վերադառնալ գիտական իմացության ու հոգևոր արժեքների կորսված կապին:
Սոցիալական աշխատանք
Քրիստոնյաները կարող են և պետք է լինեն Աստծո սիրո ուղեցույց անձինք` ցուցաբերելով գթասիրություն մարդկանց հանդեպ: Աստված կոչ է անում հավատացյալներին արտահայտել ջերմություն և հոգատարություն, սրտացավություն, աջակցություն և սեր, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:
Վարքագծի խնդիրներ
Աստված մարդուն (ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը) ստեղծել է յուրահատուկ` Իր պատկերով և նմանությամբ: Տերը օրհնում է ամուսնական կապը` որպես մարդկության սերնդի շարունակության միջոց (Ծննդ. 1.28):

Միության նպատակը

Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նպատակն Աստծո կամքի կատարումն է: Սուրբ Գիրքը հստակորեն վկայում է, որ Աստծո կամքի հիմնական նպատակը մարդկանց դարձն է առ Աստված և փրկությունը՝ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով , ինչպես նաև սովորեցնել նրանց Տիրոջ կողմից տրված պատվերներով ապրել:

Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք` նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը:
Մատթ. 28.19-20

Մեր մասին

Գրեք մեզ

Կապ մեզ հետ

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են