Skip to content Skip to footer
Loading Events

« All Events

  • This event has passed.

Նա ամեն ինչ լավ է անում

4 Հունիսի, 2021 - 22 Հունիսի, 2025

Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1. 26, 27): Մարդու արարման նպատակն է, որպեսզի նա իր գոյությամբ ճանաչի և գործունեությամբ փառավորի Աստծուն: Մարդը ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցվելու համար` դրա մեջ գտնելով կյանքի մեծագույն երանությունը:

Արարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն, և դա հանգեցրեց մեղքի, մահվան և Աստծուց օտարման (Ծննդոց 3.9-19): Մեղքը Աստծուն չհնազանդվելն է: Մեղքն անօրինություն է (Ա Հովհ. 3.4):

Հավատում ենք, որ մարդու փրկությունը մեղքի իշխանությունից և հավիտենական կորստից հնարավոր է միայն Աստծո շնորհքով` Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով (Եփես. 2.8), Ում Աստված ուղարկեց աշխարհ` որպես զոհ համայն մարդկության մեղքերի համար: Տեր Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը, խաչափայտին գամեց մեր հին բնությունը, կրեց մեր բոլորի պատիժը` մահանալով խաչի վրա: Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ իր մահվամբ, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց և փառավորվելով Աստծո աջ կողմը նստեց: Այժմ Նա բարեխոս է համայն մարդկության համար: Փրկությունը չվաստակած պարգև է, որը ձեռք է բերվում հավատքով առ այն, որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար (Եփես. 2.5, Ա Կորնթ. 3.5-7, Հովհ. 3.16, 1.14, Եբր. 4.14, Բ Կորնթ. 5.19-21):

Հավատում ենք, որ մարդն Աստծուն է դառնում, ապաշխարությամբ, որի հետևանքով նա արդարանում և հաշտվում է Աստծո հետ Տեր Հիսուս Քրիստոսի արյունով և մահովը։ Հովհ. 3.3, Բ Կորնթ. 5.17; Հռովմայեցիս 5։9,10

Ապաշխարությունը կատարած մեղքերի համար զղջումն է, դրանց այլևս չվերադառնալու որոշումը և հավատալն է Հիսուս Քրիստոսին, որպես Տիրոջ և Փրկչի։ Հովհ. 1.16; Գործք 13.39, Հռոմ. 8.1; Գործք․ 2։37; 19։18,19; Կողոսացիս 1։14

Հավատում ենք Ընդհանրական Եկեղեցու գոյությանը` որպես Քրիստոսի Մարմինը, որը կազմված է երկրի վրա երբևիցե ապրած և ապրող բոլոր փրկվածներից (Եփես. 1.23, 5.23, Ա Կորնթ. 12.27, Գաղ. 3.28):

Հավատում ենք, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է, հավատքով դավանությունն է Քրիստոսի հետ ՝  Նրա մահով մեղքի համար մեռած լինելու և նոր կյանքի համար Նրա հետ հարություն առած լինելու մասին։ Հռոմ. 6.3-6, Գործք 3.38, Ա Պետրոս 3.21; Կողոսացիս 2։12,13:

Հավատում ենք, որ Սուրբ Հոգով մկրտությունը Հոր խոստմունքն է` տրված բոլոր ժամանակների հավատացյալներին: Սուրբ Հոգով մկրտության նշանը, որ վերապրեցին առաքյալները Պենտեկոստեի օրը, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, այսօր նույնպես արդիական է: Մկրտության ապացույց է նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ` ողջ աշխարհում Քրիստոսի վկան լինելու և արդյունավետ ավետարանչություն իրականացնելու համար (Գործք 1։8, 2։1-4, 39):

Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկեց հավատացյալներին` բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15):

Հավատում ենք, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման, Ավետարանի տարածման, Եկեղեցու և անձի հոգևոր շինության, մարմնավոր բժշկության համար (Մարկ. 16.17, 18, Ա Կորնթ. 12-13):

Հավատում ենք, որ Տերունական ընթրիքը կամ սուրբ հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն է. «… Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ և գոհանալուց հետո կտրեց և ասաց. «Առե’ք, կերե’ք. այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է: Այս արեք իմ հիշատակի համար»: Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. «Այս բաժակը Նոր ուխտն է իմ արյունով. այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև որ Նա կգա» (Ա Կորնթ. 11. 23-26): Ընդունելով հացը և գինին` քրիստոնյաները դավանում են Աստծո հետ հաշտությունը և իրենց փրկագնումը Քրիստոսի մահվան միջոցով, Եկեղեցու միասնականությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատն ու սպասումը (Ա Կորնթ. 10.16,17, 11. 23-26):

Հավատում ենք, որ Աստծո կամքն է, որպեսզի մեր հոգին, շունչը և մարմինը առողջ լինեն: Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով: Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56, Ես. 53.5):

Հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարմնով առաջին հայտնության  խորհրդինորպես Աստծո հայտնությունը մարմնի մեջ։  Ա Տիմոթեոս 3։16 

Հավատում ենքոր մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնում եղած ժամանակ միևնույն անձնավորության մեջ ուներ երկու բնություն ՝ Աստվածային և մարդկայինառանց դրանց միջև որևե հակասությանորպես ճշմարիտ Աստված և կատարյալ մարդ։ Հովհաննես 1։1, 14; 5։18; Եփեսացիս 4։13

Հավատում ենքոր ունենալով մարդկային բնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսը անհաղորդ էր մեղքին։ Եբրայեցիս 7։26-28; Ղուկաս 1։25; Բ Կորնթացիս 5։21

Հավատում ենքոր Տերը մարմնում եղած ժամանակ փորձվեց ամեն բանով բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4։15; Ա Պետրոս 2։12 

Հավատում ենքոր Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեկ անգամ պատարագովը սրբեց մեր մեղքերը և այդ մարմնում հաղթեց մեղքին։ Եբրայեցիս 9։28; 10։10; Հռովմ 8։3 

Հավատում ենքոր Տերը նույն մարմնով մեռավ խաչի վրաերրորդ օրը հարություն առավ նույն մարմնովհամբարձվեց և փառավոր ոչ նյութական մարմնով նստեց Հայր Աստծո աջ կողմը և բարեխոս է ամբողջ աշխարհի համար։ Փիլի 3։20,21; Ա Հովհ 2։12; Բ Կորն 5։16; Ա Կորթ 15։50 

Հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը` ի Տեր ննջած փրկվածների հարության, կենդանի մնացած փրկվածների վերափոխման և նրանց միասին իր մոտ հավաքելու, ինչպես նաև աշխարհն ամբարշտությունից մաքրելու և Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու նպատակով (Ա Թեսաղ. 4.12-17):

Details

Start:
4 Հունիսի, 2021
End:
22 Հունիսի, 2025
Event Category:

Venue

Credo Church
28 Vardananc
Vanadzor, Vanadzor Armenia
+ Google Map
Phone:
+(374) 98 50-18-32

Organizer

Credo Church
Phone:
+(374) 98 50-18-32
Email:
ed.manukyan@yahoo.com

© Credo.am 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են