Պետական իշխանություն
17 Հոկտեմբերի, 2021
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Պետական իշխանությունն Աստծուց կարգված հաստատություն է, որի գոյությունն անհրաժեշտություն է` հասարակական անվտագությունը, կարգ ու կանոնը և օրինականությունը պահպանելու, հանցավորությունը կանխելու և կասեցնելու, մարդկանց կյանքի և ունեցվածքի անձեռնմխելիությունը երաշխավորելու, արտաքին թշնամիներից քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար, որոնց իրագործման համար պետք է ունենա համապատասխան միջոցներ (Հռոմ. 13.1-4) :
Պետական իշխանության խնդիրն է պաշտպանել…
Եկեղեցի եվ ժողովուրդ
17 Հոկտեմբերի, 2021
Ժողովրդավարական հասարակությունների մեջ իշխանությունների ձևավորման և հույժ կարևոր ազգային խնդիրների նկատմամբ քաղաքացու կամքի արտահայտման հիմնական միջոցներն են ընտրությունը և հանրաքվեն: Սույն Միությունը իր անդամների շրջանում որևէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն չի իրականացնում: Միության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություննրին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:…
Կրոնական ուղղություններ
17 Հոկտեմբերի, 2021
Պատմության ընթացքում առաջացել են քրիստոնեության տարբեր ուղղություններ՝ կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ: Մենք հիմք ենք ընդունում այն դավանանքը, որը հռչակվել է 325թ. Նիկեայում` Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովի, ինչպես նաև 381թ. Կոնստանդնուպոլսում` Եկեղեցու երկրորդ տիեզերական համաժողովի ժամանակ, որն էլ հայտնի է «Նիկեական հավատո հանգանակ» անվամբ:
Բացի այդ, մենք պահպանում ենք բողոքական բարեփոխման հինգ հիմքերը.
Միայն Գրվածքները (Sola…
Տնտեսություն եվ աշխատանք
17 Հոկտեմբերի, 2021
Տնտեսության մեր հասկացողության հիմքում ընկած է երկու փաստ.
Երկիրը ստեղծված է Աստծո կողմից և օրինավորապես պատկանում է Նրան: Իր հերթին՝ Նա մարդկանց է տվել երկրի բարիքները կառավարելու իրավունքը (Ծննդ. 1. 27, 28): Մարդկության մեղանչելու պատճառով անկում ապրած արարչագործությունը և մարդկանց միջև հարաբերությունները, ներառյալ տնտեսականը, իրենց վրա կրում են մեղքի կնիքը և չեն կարող կատարյալ լինել:…