BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//Credo - ECPv5.12.0//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-WR-CALNAME:Credo
X-ORIGINAL-URL:https://credo.am
X-WR-CALDESC:Events for Credo
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-Robots-Tag:noindex
X-PUBLISHED-TTL:PT1H
BEGIN:VTIMEZONE
TZID:UTC
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0000
TZOFFSETTO:+0000
TZNAME:UTC
DTSTART:20210101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;VALUE=DATE:20210604
DTEND;VALUE=DATE:20250623
DTSTAMP:20260620T014221
CREATED:20210522T055246Z
LAST-MODIFIED:20211128T204342Z
UID:1224-1622764800-1750636799@credo.am
SUMMARY:Նա ամեն ինչ լավ է անում
DESCRIPTION:Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1. 26\, 27): Մարդու արարման նպատակն է\, որպեսզի նա իր գոյությամբ ճանաչի և գործունեությամբ փառավորի Աստծուն: Մարդը ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցվելու համար` դրա մեջ գտնելով կյանքի մեծագույն երանությունը: \nԱրարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն\, և դա հանգեցրեց մեղքի\, մահվան և Աստծուց օտարման (Ծննդոց 3.9-19): Մեղքը Աստծուն չհնազանդվելն է: Մեղքն անօրինություն է (Ա Հովհ. 3.4): \nՀավատում ենք\, որ մարդու փրկությունը մեղքի իշխանությունից և հավիտենական կորստից հնարավոր է միայն Աստծո շնորհքով` Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով (Եփես. 2.8)\, Ում Աստված ուղարկեց աշխարհ` որպես զոհ համայն մարդկության մեղքերի համար: Տեր Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը\, խաչափայտին գամեց մեր հին բնությունը\, կրեց մեր բոլորի պատիժը` մահանալով խաչի վրա: Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ իր մահվամբ\, երրորդ օրը հարություն առավ\, համբարձվեց և փառավորվելով Աստծո աջ կողմը նստեց: Այժմ Նա բարեխոս է համայն մարդկության համար: Փրկությունը չվաստակած պարգև է\, որը ձեռք է բերվում հավատքով առ այն\, որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար (Եփես. 2.5\, Ա Կորնթ. 3.5-7\, Հովհ. 3.16\, 1.14\, Եբր. 4.14\, Բ Կորնթ. 5.19-21): \nՀավատում ենք\, որ մարդն Աստծուն է դառնում\, ապաշխարությամբ\, որի հետևանքով նա արդարանում և հաշտվում է Աստծո հետ Տեր Հիսուս Քրիստոսի արյունով և մահովը։ Հովհ. 3.3\, Բ Կորնթ. 5.17; Հռովմայեցիս 5։9\,10 \nԱպաշխարությունը կատարած մեղքերի համար զղջումն է\, դրանց այլևս չվերադառնալու որոշումը և հավատալն է Հիսուս Քրիստոսին\, որպես Տիրոջ և Փրկչի։ Հովհ. 1.16; Գործք 13.39\, Հռոմ. 8.1; Գործք․ 2։37; 19։18\,19; Կողոսացիս 1։14 \nՀավատում ենք Ընդհանրական Եկեղեցու գոյությանը` որպես Քրիստոսի Մարմինը\, որը կազմված է երկրի վրա երբևիցե ապրած և ապրող բոլոր փրկվածներից (Եփես. 1.23\, 5.23\, Ա Կորնթ. 12.27\, Գաղ. 3.28): \nՀավատում ենք\, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է\, հավատքով դավանությունն է Քրիստոսի հետ ՝  Նրա մահով մեղքի համար մեռած լինելու և նոր կյանքի համար Նրա հետ հարություն առած լինելու մասին։ Հռոմ. 6.3-6\, Գործք 3.38\, Ա Պետրոս 3.21; Կողոսացիս 2։12\,13: \nՀավատում ենք\, որ Սուրբ Հոգով մկրտությունը Հոր խոստմունքն է` տրված բոլոր ժամանակների հավատացյալներին: Սուրբ Հոգով մկրտության նշանը\, որ վերապրեցին առաքյալները Պենտեկոստեի օրը\, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով\, այսօր նույնպես արդիական է: Մկրտության ապացույց է նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ` ողջ աշխարհում Քրիստոսի վկան լինելու և արդյունավետ ավետարանչություն իրականացնելու համար (Գործք 1։8\, 2։1-4\, 39): \nՀավատում ենք\, որ Հիսուս Քրիստոսն ուղարկեց հավատացյալներին` բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին\, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար\, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15): \nՀավատում ենք\, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման\, Ավետարանի տարածման\, Եկեղեցու և անձի հոգևոր շինության\, մարմնավոր բժշկության համար (Մարկ. 16.17\, 18\, Ա Կորնթ. 12-13): \nՀավատում ենք\, որ Տերունական ընթրիքը կամ սուրբ հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն է. «… Տեր Հիսուսն այն գիշերը\, որ մատնվում էր\, հաց առավ և գոհանալուց հետո կտրեց և ասաց. «Առե’ք\, կերե’ք. այս է իմ մարմինը\, որ ձեզ համար կոտրվում է: Այս արեք իմ հիշատակի համար»: Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. «Այս բաժակը Նոր ուխտն է իմ արյունով. այս արեք\, քանի անգամ որ խմեք\, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք\, Տիրոջ մահը պատմեք մինչև որ Նա կգա» (Ա Կորնթ. 11. 23-26): Ընդունելով հացը և գինին` քրիստոնյաները դավանում են Աստծո հետ հաշտությունը և իրենց փրկագնումը Քրիստոսի մահվան միջոցով\, Եկեղեցու միասնականությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատն ու սպասումը (Ա Կորնթ. 10.16\,17\, 11. 23-26): \nՀավատում ենք\, որ Աստծո կամքն է\, որպեսզի մեր հոգին\, շունչը և մարմինը առողջ լինեն: Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով: Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56\, Ես. 53.5): \nՀավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարմնով առաջին հայտնության  խորհրդին\, որպես Աստծո հայտնությունը մարմնի մեջ։  Ա Տիմոթեոս 3։16  \nՀավատում ենք\, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնում եղած ժամանակ միևնույն անձնավորության մեջ ուներ երկու բնություն ՝ Աստվածային և մարդկային\, առանց դրանց միջև որևե հակասության\, որպես ճշմարիտ Աստված և կատարյալ մարդ։ Հովհաննես 1։1\, 14; 5։18; Եփեսացիս 4։13 \nՀավատում ենք\, որ ունենալով մարդկային բնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսը անհաղորդ էր մեղքին։ Եբրայեցիս 7։26-28; Ղուկաս 1։25; Բ Կորնթացիս 5։21 \nՀավատում ենք\, որ Տերը մարմնում եղած ժամանակ փորձվեց ամեն բանով բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4։15; Ա Պետրոս 2։12  \nՀավատում ենք\, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեկ անգամ պատարագովը սրբեց մեր մեղքերը և այդ մարմնում հաղթեց մեղքին։ Եբրայեցիս 9։28; 10։10; Հռովմ․ 8։3  \nՀավատում ենք\, որ Տերը նույն մարմնով մեռավ խաչի վրա\, երրորդ օրը հարություն առավ նույն մարմնով\, համբարձվեց և փառավոր ոչ նյութական մարմնով նստեց Հայր Աստծո աջ կողմը և բարեխոս է ամբողջ աշխարհի համար։ Փիլի․ 3։20\,21; Ա Հովհ․ 2։12; Բ Կորն․ 5։16; Ա Կոր․թ 15։50  \nՀավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը` ի Տեր ննջած փրկվածների հարության\, կենդանի մնացած փրկվածների վերափոխման և նրանց միասին իր մոտ հավաքելու\, ինչպես նաև աշխարհն ամբարշտությունից մաքրելու և Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու նպատակով (Ա Թեսաղ. 4.12-17):
URL:/event/he-does-all-things-well/
LOCATION:Credo Church\, 28 Vardananc\, Vanadzor\, Vanadzor\, Armenia
CATEGORIES:Credo
ORGANIZER;CN="Credo%20Church":MAILTO:ed.manukyan@yahoo.com
END:VEVENT
BEGIN:VEVENT
DTSTART;TZID=UTC:20210604T080000
DTEND;TZID=UTC:20250718T170000
DTSTAMP:20260620T014221
CREATED:20210704T065924Z
LAST-MODIFIED:20211128T204404Z
UID:1231-1622793600-1752858000@credo.am
SUMMARY:Ինչ կարող է անել Ձեր հավատքը
DESCRIPTION:Մարդու արարման պահից սկսած` աշխատանքը հանդիսանում է նրա կյանքի բնական տարրը\, Աստծո սկզբնածրագրի անբաժան մասը (Ծննդ. 2.15): Մեղանչումից հետո աշխատանքի իմաստը փոխվեց: Աշխատանքի ստեղծագործող մասը նվազեց\, այն վերածվեց գոյությունը պահպանելու համար միջոցներ հայթայթելու ձևի: Բայց\, չնայած դրան\, հենց աշխատանքի շնորհիվ այսօր մարդն ունի ստեղծագործելու և ինքնարտահայտման հնարավորություն\, որը Աստծուն նրա նմանության անվիճելի վկայությունն է: Աշխատանքի շնորհիվ մարդը հնարավորություն ունի բավարարել իր նյութական կարիքները\, ինչպես նաև հոգ տանել նրանց մասին\, ովքեր ի վիճակի չեն աշխատել իրենց համար: \nԱստվածաշունչը առավելություն չի տալիս մարդկային գործունեության որևէ մի տեսակին: Աստծո սկզբունքների համաձայն՝ ցանկացած գործունեություն հաճելի է Տիրոջը և օրհնված է Նրա կողմից: Եսասիրական շահերը բավարարող\, մեղքը տարածող գործունեությունը տհաճ է Աստծուն և այլասերում է հասարակությունը: \nԱշխատողներն ունեն վարձատրման իրավունք (Ա Կորնթ. 9.7-10): Մարդու կողմից մարդու շահագործումը\, շրջապատող անձանց հանդեպ անարդարացի վերաբերմունքը հանցանք են և անխուսափելիորեն հանգեցնում են սոցիալական ցնցումների: Աստվածաշունչը պարզ ասում է. \n«Քո դրացուն զրկանք մի՛ արա և հափշտակություն մի՛ արա\, վարձքով աշխատողի օրական վարձքը մեկ գիշեր մինչև առավոտ թող ձեզ մոտ չմնա» (Ղևտ. 19.13): \nԻրենց հերթին՝ վարձու աշխատողները նույնպես կրում են որոշակի պատասխանատվություն: Աստված նրանց կոչ է անում աշխատել ջանասիրաբար (Եփես. 6.5-8):
URL:/event/what-your-faith-can-do/
LOCATION:Credo Church\, 28 Vardananc\, Vanadzor\, Vanadzor\, Armenia
CATEGORIES:Credo
ORGANIZER;CN="Credo%20Church":MAILTO:ed.manukyan@yahoo.com
END:VEVENT
END:VCALENDAR