ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աստվածաշունչը շատ է խոսում մերձավորի նկատմամբ գթության և սիրո մասին՝ «Քո ընկերոջը սիրիր քո անձի պես» (Մատթ. 22.39), «Իմ ընկերն ո՞վ է… Նա, ով ողորմություն արեց» (Ղուկ. 10.29-37), «Քեզանից ուզողին տո՛ւր…» (Մատթ. 5.42): Ճշմարիտ գթությունը ուրիշների նկատմամբ այն շնորհքի տարածումն է, որը մենք ստացել ենք Աստծուց: Քրիստոսը սովորեցնում է, որ մարդը ոչ միայն պետք է ստանա ողորմություն Աստծուց, այլ նաև գթած լինի ուրիշների հանդեպ.
«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5.7):
Մարդիկ Աստծո աչքերում շատ թանկ են: Քրիստոնյաները կարող են և պետք է լինեն Աստծո սիրո ուղեցույց անձինք` ցուցաբերելով գթասիրություն մարդկանց հանդեպ: Աստված կոչ է անում հավատացյալներին արտահայտել ջերմություն և հոգատարություն, սրտացավություն, աջակցություն և սեր, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:
ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Միության սոցիալական գործունեության ազդեցությունն աճում է հասարակական կյանքի տարբեր տիրույթներում: Համագործակցությանն անդամակցող եկեղեցիները միշտ մեղմացրել են սոցիալական լարվածությունը, նպաստել հասարակությունում խաղաղությանը և համերաշխությանը:
Միությունը գործում է սոցիալական տարբեր ուղղություններում՝
- մասնակցություն մանկատներում և գիշերօթիկներում երեխաների խնամքի գործին,
- տկար մարդկանց խնամատարություն,
- բարոյական աջակցություն կալանավորներին,
- հոգևոր և նյութական օգնության ցուցաբերում այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբերում են:
Միությունը կազմակերպում է սոցիալական հիմնարկությունների տարբեր ձևեր՝ վերականգնողական կենտրոններ, անվճար ճաշարաններ, կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերող հաստատություններ:
ՄԻՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
- Միության հասարակական ծառայությունը, սոցիալական աշխատողների համակարգի և Համագործակցության գործակցությունը երկրի զարգացման գործում.
- Միության մասնակցությունը քաղաքացիական համերաշխության հաստատման հարցերում.
- Բնակչության շրջանում կրոնական հանդուրժողականության սերմանում.
- Կրոնական ուսուցում և դաստիարակություն` անձի մեջ սոցիալական դրական որակների ձևավորման նպատակով.
- Բարեգործություն.
- Քաղաքացիական հասարակության բարոյական նորմերի խթանում.
- Քրիստոնեական և աշխարհիկ սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն ինչպես համազգային խնդիրների լուծման, այնպես էլ առանձին անհատների օգնություն ցուցաբերելու համար: